ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ շաբաթ, 2 սեպտեմբեր 2023 թւականի երեկոյեան ժամը 6:30-ին,  նախագահութեամբ Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Ս. Սարգիս եկեղեցում տեղի է ունենալու կիրակնամուտի հանդիսաւոր արարողութիւն իսկ ժամերգութեան աւարտին տեղի է ունենալու հոգեհանգստեան յատուկ արարողութիւն՝ Արցախի հանրապետութեան համար նահատակւած հայ ժողովրդի զաւակների հոգիների խաղաղութեան համար:

Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զաւակներին, որ ներկայ լինեն վերոյիշեալ արարողութեան` ի յարգանք մեր բազմահազար նահատակների:

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆի
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ