ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ յառաջիկայ շաբաթ 14 հոկտեմբեր 2023-ին տօնն է ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԴԱՊԵՏԱՑՆ ՄԵՐՈՑ՝ ՄԵՍՐՈՊԱՅ, ԵՂԻՇԷԻ, ՄՈՎՍԻՍԻ ՔԵՐԹՈՂԱՀՕՐՆ, ԴԱՒԹԻ ԱՆՅԱՂԹ ՓԻԼԻՍՈՓԱՅԻՆ, ԳՐԻԳՈՐԻ ՆԱՐԵԿԱՑՒՈՅՆ եւ ՆԵՐՍԻՍԻ ԿԼԱՅԵՑՒՈՅՆ: Սրբոց Թարգմանչաց տօնը համընկնում է Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Այս առիթով ուրբաթ 13 հոկտեմբեր 2023 թւականին երեկոյեան ժամը 6:00-ին, տեղի է ունենալու հսկումի արարողութիւն իսկ շաբաթ 14 հոկտեմբեր 2023 թւականին Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում առաւօտեան ժամը 10:00-ին, մատուցւելու է Ս. եւ անմահ պատարագ:

Սկիզբ ժամերգութեան ժամը՝ 9:00-ին
Սկիզբ պատարագի ժամը՝ 10:00-ին
Քարոզ ժամը՝ 11:00-ին

Ուստի սիրով հրաւիրում ենք մեր բարեպաշտ ժողովրդի զաւակներին, որ ներկայ գտնւեն վերոյիշեալ հոգեպարար արարողութեանց, լիցքաւորւելու եւ հաղորդւելու Սրբոց Թարգմանչաց խորհրդով:

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ