Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201605/2016051101
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201605/2016051101

«Անի» միութիւնը բոլորել է իր 35-ամեակը

 

Իրանահայ աշխատող միութիւնների եւ հաստատութիւնների համար բարոյական եւ ինչու չէ պատմական կարեւորութեան առումով խիստ խորհրդանշական բնոյթ են կրում գործունէութեան ամեակների նշումը, որը կարելի է վերածել ուխտի վերանորոգման եւ նոր ուժ ու աւիւնով առաջ ընթանալու ամենապատեհ առիթների:

Թւականիս ապրիլի 15-ին, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում տեղի ունեցաւ «Հայ կին» միութեան կից «Անի» միութեան յոբելեանական 35-ամեակին նւիրւած միջոցառումը:

Տէրունական աղօթքով մեկնարկած ծրագրին, բացման եւ բարեգալստեան խօսքով հանդէս եկաւ Կարինէ Մանուչերեանը, եւ բեմ հրաւիրւեց «Անի» միութեան նախագահուհի Ժանետ Միրզախանեանը, որը հակիրճ տողերով ներկայացրեց միութեան գործունէութեան եւ աշխատանքների պատմական տւեալները:

Ապա ցուցադրւեց «Անի» միութեան գործունէութեան մասին պատրաստւած ֆիլմը, որի ընթացքում բազմամեայ միութենական եւ միութեան հիմնադրման օրից քաջատեղեակ Նազիկ Մանասեանը բացատրութիւններ էր ներկայացնում միութեան հիմնադրման մտայղացման եւ կազմաւորման նպատակների մասին:

Արտայայտութեան համար բեմ հրաւիրւեց «Հայ կին» միութեան նախագահ Դիանա Յովհաննիսեանը, ով գնահատանքի եւ քաջալերանքի խօսք ուղղեց «Անի» միութեան անդամներին:

35-ամեակին նւիրւած միջոցառումը յագեցած էր նաեւ գեղարւեստական բաժնով: Ասմունքներով հանդէս եկան՝ Ալենուշ Իսաղուլեանը եւ Մագդինէ Մինասեանը:

Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան յարկի տակ աշխատող «Ակունք» պարային համոյթի սաները գեղարւեստական ղեկավար՝ Կարինէ Մանուչերեանի՝ հանդէս եկան պարային կատարումով:

«Հայ կին» միութեան կից «Անահիտ» միութեան «Զւարթնոց» երգչախմբից մեներգիչներ՝ Էրիկ Մարտիրոսեանը, Հելենա Աղասարեանը եւ Սեւադա Աղասարեանը ժողովրդական երգերի կատարմամբ ներկաների գնահատանքին արժանացան: «Զւարթնոց» երգչախմբի ղեկավարն է Էդիկ Թամրազեանը:

Եզրափակիչ խօսքի համար բեմ հրաւիրւեց Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Թեմակալ առաջնորդը իր արտայայտութիւնների մէջ գնահատեց «Անի» միութեան ազգանւէր աշխատանքը եւ գործունէութիւնը:

Վերջում տեղի ունեցաւ ընդունելութիւն:

Ծրագրի ընթացքում ընթերցւեց նաեւ Սրբազան Հօր յղած ուղերձը, որից կատարում ենք մէջբերումներ:

«Քրիստոնէական ջերմ սիրով եւ գնահատանքի սիրալիր ապրումներով ողջունում ենք «Հայ կին» միութեան կից «Անի» միութեանը իր հիմնադրութեան 35-ամեակի առիթով եւ ի սրտէ շնորհաւորում բոլոր միութենականներին:

Երեսունհինգ տարիներ առաջ, Սարդարապատ քաղաքամասում սկիզբ առած «Անի» միութիւնը, եղաւ համանուն քաղաքամասի ազգային, հասարակական, բարեսիրական ու մշակութային կեանքի զարգացման ու աճման նպաստող մշտահոս աղբիւր, որ իր գործունէութեամբ զովացրեց ծարաւ հոգիները քաղաքամասի մեր սիրելի ժողովրդի:

Այսօր «Հայ կին» միութեան կից «Անի» միութիւնը հաւատարիմ իր առաքելութեան եւ համագործակցաբար Սարդարապատ քաղաքամասի քոյր միութիւնների ու Եկեղեցական խորհրդի՝ օրինակելի եւ գերազանցապէս գնահատելի աշխատանք է տանում:

Վստահ եմ, որ 35-ամեակը լինելու է մի նոր հանգրւանի մեկնակէտ, որպէսզի անցեալ 35 տարիների փորձով հարստացած նոր յոյսով եւ վերանորոգ հաւատքով ու կամքով շարունակի իր աստւածահաճ ու հայաբոյր ծառայութիւնը մեր եկեղեցու եւ համայնքի կեանքում»:

{gallery}201605/2016051101{/gallery}

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ