Թեհրանի հայոց թեմի կողմից Արցախից տեղահանւած հայրենակիցների օգնութիւնն ընթացքի մէջ է

Արցախից տեղահանւած մեր հայրենակիցներին աջակցելու նպատակով, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախումբը երկուշաբթի թւականիս դեկտեմբերի 11-ին, Հայ հասարակական միութեան (Հայ ակումբ) յարկի տակ գումարած իր նիստի ընթացքում, որին ներկայ էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը, համապարփակ գծերով անդրադարձ կատարեց մինչ այժմ կատարւած աշխատանքների մասին:

Թեմի կողմից Հայաստան առաքւած բեռնաքանակի կարգավիճակի մասին յանձնախմբի ատենապետ Ալֆրէդ Քեշիշեանը ուղղակի կապ հաստատեց Հայաստանում ՀՕՄ-ի ներկայացուցչի հետ, եւ տեղեկացաւ, որ այդ հարցով ստեղծւած մի շարք մաքսային խոչընդոտները արդէն կարգաւորւում են: Նշւեց նաեւ, որ շուտով առաքւելու է թեմիս կողմից գնւած վառարանները եւս:

Լուրը՝ «Ալիք»-ից