«Գոհար» Միջնակարգ դպրոցի բասկետբոլի խումբը առաջին տեղում

Ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ «Գոհար« միջնակարգ դպրոցի Ա. շրջանի 7, 8 և 9-դ դասարանների բասկետբոլի խումբը մասնակցելով 6-րդ շրջանի կրթութեան և գիտութեան նախարարութեան կողմից կազմակերպւած միջդպրոցական խաղերին, գրաւել է առաջին տեղը:

Նաև դպրոցի Բ. Շրջանի բ. և գ. դասարանների աշակերտութիւնը մասնակցելով նոյն խաղերին, գրաւել են 4-րդ տեղը:

«Գոհար» դպրոցի տեսչութեան, ծնողական խորհրդի և աշակերտութեան անունից շնորհաւորում ենք մասնակից մարզիկ աշակերտներին մաղթելով նրանց առաւել յաջողութիւն թէ մարզական և թէ կրթութեան ասպարէզում:

 

«Գոհար» դպրոցի տեսչութիւն և ծնողական խորհուրդ