ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու Թեհրանի Թեմի մեր ժողովրդի սիրելի զաւակներին յայտարարում ենք, որ ուրբաթ, 23 փետրւար 2024 թւականի առաւօտեան Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում յաւարտ Ս. եւ անմահ պատարագի տեղի է ունենալու յատուկ հոգեհանգստեան արարողութիւն՝ Արցախի ազատագրական պայքարի եւ յատկապէս Բաքւում եւ Սումգայիթում նահատակւած մեր անմեղ զոհերի ինչպէս նաեւ քառօրեայ եւ 44 օրեայ պատերազմների նահատակների հոգիների խաղաղութեան համար:

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահելու եւ այս առիթով քարոզելու է թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Սիրով հրաւիրում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին՝ ներկայ գտնւելու Ս. պատարագին եւ հաղորդւելու մեր անմեղ նահատակների նահատակութեան խորհրդով եւ արտայայտելու մեր զօրակցութիւնը Արցախի մեր ժողովրդին:

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ