ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԾԱՂԿԵՄԱՏՈՅՑ՝ Ի ՅԻՇԱՏԱԿ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ

Երկուշաբթի 22 ապրիլ 2024 թւականին, թեմիս հայկական դպրոցների մանկապարտէզ-նախակրթարան եւ տարր. օղակի նաեւ Մարմնա-մտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնի աշակերտ-ուհիները, Ս. Սարգիս, Սրբ. Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում տեղակայւած 1915 թւականի Հայոց ցեղասպանութեան մէկ ու կէս միլիոն զոհերի յիշատակը յաւերժացնող յուշարձանի մօտ, իրենց յարգանքի տուրքը մատուցեցին սրբադասւած նահատակների յիշատակին:

Ս. Սարգիս եկեղեցում, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը աշակերտներին ուղղւած իր պատգամում յորդորեց՝ հայոց արդար Դատի պահանջատէրը լինել: Նա նաեւ աւելացրեց, որ կրօնը, լեզուն ու մշակոյթն այն սրբութիւններն են, որոնց պէտք է պահպանել:

Ս. Սարգիս եկեղեցում ներկայ էր նաեւ Սրբազան Հօր հրաւէրով քաղաքս հիւրաբար գտնւող՝ Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ