Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



«Նայիրի» դպրոցի 60-ամեակի առիթով Հարցազրոյց «Նայիրի» տարր. դպրոցի փոխտեսչուհի՝ Տկն. Արտեմիս Մկրտչեանի հետ

Հայոց ազգ. «Նայիրի» դպրոցը ըստ Ձեր յայտարարութեան հիմնադրւել է 1955-56 ուսումնական տարում և սպասւում էր որ 2015-2016 նշւէր դպրոցի 60-ամեակը, բայց կարծես թէ ուշացել է:

60-ամեակը այն կարևոր և նշանակալից տարեդարձն է, որ իւրաքանչիւր կրթօջախ այն էլ սփիւռքեան պայմաններում հպարտութեամբ է յիշում, այդ իսկ պատճառով պահանջւում է համապատասխան մօտեցում: Անշուշտ աւելի յարմար կը լինէր անցնող տարեշրջանում տօնւէր դպրոցի 60-ամեակը, սակայն ինձ թւում է այս փոքր ուշացումը ոչ թէ բացասական այլ դրական լիցք է հաղորդել դպրոցում դերակատար բոլոր անհատներին և վստահ եմ, որ այս ոգու առկայութեամբ մեր հարազատ կրթօջախի յոբելեանը նշելու ենք պատշաճ կերպով:

Ի՞նչ կասէիք կեանքի կոչւած յանձնախմբի մասին, որի կազմում կան հանրութեանը ծանօթ և մասամբ անծանօթ դէմքեր և ինչ սկզբունքով են ընտրւած նրանք:

Նախ նրանք բոլորը հին ու նոր շրջանների «Նայիրի» դպրոցի աւարտածներ են՝ բացառութեամբ պրն. Ժորժ Ղամբարեանի, որի հայրը դպրոցի հիմնադիրներից է, իսկ ինքը ոչ թէ դպրոցի աշակերտ է եղել այլ 1963-67 թւականներին դպրոցում ծառայել է որպէս թւաբանութեան ուսուցիչ և ուրախ ենք որ վայելում ենք նման անհատի համագործակցութիւնը:

Յանձնախմբի անդամներ՝ տկն. Իշխանուհու և պրն. Հերոսի հայրերը դպրոցի հիմնադրման օրւանից մեծ դերակատարութիւն են ունեցել դպրոցում, իրենք ևս սովորել և աւարտել են «Նայիրի» դպրոցը: Պրն. Վիգէնը և պրն. Մատթէոսը որպէս Նայիրեանականներ այսօր համայնքի յաջողակ գործարարներից և ազգայիններից են և ներկայութիւն՝ հասարակական կեանքում: Պրն. Սաքօն, տիկնայք Ժաքլինը և Իւէտը անցնող տարիների ընթացքում աշխոյժ գործունէութիւն են ունեցել դպրոցի ծնողական խորհուրդի կազմում, պրն. Գասպարը ևս սովորել է մեր դպրոցում:

Ահա այսպիսի կազմով է, որ ունենալով Սրբազան հօր  հովանաւորութիւնն ու Կրթ. Խորհրդի հաստատումը, նաև դպրոցիս գործող ծնողական խորհրդի ամբողջական համագործակցութիւնը վստահ ենք որ դպրոցի 60 ամեակը նշւելու է իրեն վայել կերպով:

Այստեղ առիթը օգտագործելով կոչ եմ ուղղում «Նայիրի» դպրոցի մօտիկ և հեռու անցեալի բոլոր աւարտածներին, ծնողական խորհրդի անդամներին, սիրելի ուսուցիչ-ուսուցչուհիներին և բոլոր հայրենակիցներին իրենք ևս աշխոյժ մասնակցութիւն ունենան յանձնախմբի ձեռնարկներին և ցանկութեան դէպքում օժանդակեն մեզ:

Դուք որպէս դպրոցի փոխ-տեսուչ ժամանակին սովորել էք «Նայիրի» դպրոցում, նախ ի՞նչ զգացողութեամբ էք նայում 60-ամեակին, ապա ի՞նչ տարբերութիւններ էք տեսնում Ձեր աշակերտութեան շրջանի և ներկայի միջև:

Որպէս Նայիրեանական, նախ հպարտ եմ, որ անցնող տասնամեակների ընթացքում «Նայիրի» դպրոցը բազմաթիւ շրջանաւարտներ է ունեցել որոնցից շատերը ինձ նման բախտ են ունեցել ծառայելու նոյն դպրոցում: Շատ յաճելի է ինձ համար ամէն օր վերյիշելը մեր աշակերտութեան օրերը և մեր շատ սիրելի ուսուցիչներին, դպրոցում ծառայող ծնողական խորհուրդներին ու աշխատողներին: Խոնահւում եմ նրանց բոլորի վաստակի առջև: «Նայիրի» դպրոցը իր 60 երկար տարիների աշխատանքներով իր դրօշմն է դրել ոչ միայն Թեհրանահայ, այլև Իրանահայ կեանքում, որը անհերքելի է: Ես ևս հպարտ եմ որ նման մեծ ընտանիքի մի փոքր մասնիկն եմ: 

Ինչ մնում է անցեալի և ներկայի համեմատութեանը, պէտք է նշել որ ամէն ժամանակ և շրջան իր համապատասխան մօտեցումն է պահանջում. այդ  առումով միգուցէ տարբերութիւններ չկան, սակայն ամենամեծ խնդիրն այսօր մեր աշակերտութեան քանակի պակասն է, համեմատ անցեալի, որը կարծում եմ մի իրողութիւն է որ առաջացել է մեր կամքից անկախ և որը չպիտի բացասաբար ազդի մեր գործունէութեան վրայ:

Երէկ, այլ էր իրավիճակը, այսօր՝ այլ: Հարկաւոր է աշխատել ազգային ոգով և նոր իրողութեան պահանջներին համապատասխան մօտեցումներով:

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ