Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Կիրակի, 30 յունիս 2024 թւականին, Թեհրանի Ազգային Առաջնորդարան այցելեցին Իրանի Արտաքին Գործոց նախարարութեան մօտ հիւրաբար Իրանում գտնւող Հայաստանի հանրապետութեան Արտաքին Գործոց նախարարութեան երիտասարդ դիւանագէտների մի պատւիրակութիւն։

Հանդիպման սկզբում Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ողջունեց հիւրերին եւ համապարփակ գծերով ներկայացրեց իրանահայ եւ ի մասնաւորի՝ թեհրանահայ համայնքի ազգային, կրօնական եւ համայնքային կառոյցը իսկ ներկաներին Թեմակալ Առաջնորդի խօսքը փոխանցեց Արժ․ Տ․ Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, որից յետոյ համեստ ընդունելութեան ընթացքին տեղի ունեցաւ մտերմիկ զրոյց։

Յաւարտ հանդիպման պատւիրակութիւնը Տէր Գրիգորիս քհնյ. Ներսէսեանսի եւ Տէր Արիստակէս քհնյ. Շահմիրեանի գլխաւորութեամբ այցելեց Սուրբ Սարգիս եկեղեցի, ուր քահանայ հայրերը գոհացուցիչ բացատրութիւններ տւեցին համայնքի հոգեւոր կեանքի մասին։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ