Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Չորեքշաբթի, 4 յուլիս 2024 թւականի Ազգային Առաջնորդարան այցելեցին նախագահական թեկնածու՝ Մասուդ Փեզեշքեանի յոյսի շտաբի պատասխանատու՝ պրն․ Ջալալին եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը։

Պատւիրակութեանը ընդունեցին թեմիս Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, Պատգամաւորական ժողովի դիւանի ներկայացուցիչ՝ պրն. Արտոյտ Զոհրաբեանը, Թեմական խորհրդի անդամներ՝ պարոնայք Հայրիկ Աղանեանը եւ Ռաֆֆիկ Մելիքսէթեանը, Կրօնական խորհրդի դիւանի ներկայացուցիչներ՝ Արժ․ Տ․ Գրիգորիս քհնյ. Ներսէսեանսը եւ Արժ․ Տ․ Սահակ քհնյ. Խոսրովեանը եւ Ազգ. Առաջնորդարաի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը:

Թեմական խորհրդի ատենապետը ներկայացրեց հայ համայնքն իր կառոյցներով, որից յետոյ պրն․ Ջալալին անդրադարձաւ իրանահայութեան Իրանում քաղաքական, տնտեսական, հասարակական ձեռքբերումների մասին։ Պրն․ Արամեանը եւս հաստատելով յարգարժան հիւրի խօսքերը անդրադարձաւ իրանահայութեան եւ նախկին կառավարութիւնների հետ ունեցած սերտ յարաբերութիւններին։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ