Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ՊԱՇՏՕՆԷՈՒԹԵԱՆ ՀԵՏ

Թեմական խորհրդի գործունէութեան աւարտին մօտենալով, հինգշաբթի, 4 յուլիս 2024 թւականին, Խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Խորհրդի դիւանի ներկայացուցիչներ՝ պրն. Վահէ Թարոյեանի եւ պրն. Հայրիկ Աղանեանի մտերմիկ հանդիպում ունեցան Ազգային Առաջնորդարանի պատօնէութեան հետ:

Թեմական խորհրդի ատենապետը իր արտայայտութիւնների ընթացքում բարձր գնահատեց կառոյցիս տարբեր կենտրոններում աշխատող բոլոր պաշտօնէութեան նւիրւած ու պատասխանատու աշխատանքը: Նա անդրադառնալով վերջին տարիների ընթացքին Առաջնորդարանի դիմագրաւած տնտեսական եւ տարբեր պատճառներով գոյացած մարտահրաւէրներին ու դժւար պայմաններին գոհունակութիւն յայտնեց, որ միասնական ջանքերով յաջողւել է դժւարութիւնները դիմագրաււել:

Ազգային Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը պաշտօնէութեան անունից շնորհակալութիւն յայտնեց Թեմական խորհրդի տարած աշխատանքների եւ ցուցաբերած ուշադրութեան ու սերտ համագործակցութեան համար եւ նշեց, որ պաշտօնէութիւնը միշտ վայելել է Թեմական խորհրդի հոգատարութիւնը:

Հանդիպման աւարտին Թեմական խորհրդի ատենապետը յոյս յայտնց, որ նոր աւիւնով կը շարունակւեն աշխատանքները ի խնդիր համայնքիս բարօրութեան եւ բարեկեցութեան:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ