
Ուրբաթ 27 մայիս 2016-ի առաւօտեան յընթացս Ս. Պատարագի, տեղի ունեցաւ հանդիսաւոր հանրապետական մաղթանք Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութեան 98-րդ տարեդարձի առիթով, Թեհրանի մեր հայ Առաքելական եկեղեցիներում:
Նոյն առիթով յաւարտ Ս. Պատարագի տեղի ունեցաւ հանդիսաւոր հոգեհանգիստ ազգիս քաջամարտիկ զաւակների հոգիների խաղաղութեան համար, որոնք նահատակւեցին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսէի եւ այլ ճակատամարտերում 1918 թւին հայոց ազգի ազատութեան համար, ինչպէս նաև Արցախում վերջին քառօրեայ պատերազմի ընթացքում ընկած նահատակների և զոհւածների հոգիների համար։
Ս. Սարգիս մայր եկեղեցու արարողութեանը ներկայ էին, Իրանում Հ.Հ. արտակարգ և լիազօր դեսպան՝ Արտաշէս Թումանեանը և դեսպանութեան անձնակազմը, Մեծի Տանը Կիլիկոյ Կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի անդամ՝ պրն. Վարդան Վարդանեանը, Պատգամաւորական Ժողովի երկրորդ ատենապետ՝ պրն. Նորայր Արամեանը, Թ.Հ.Թեմի Թեմական Խորհրդի ներկայացուցիչները, Ալիք օրաթերթի խմբագիր՝ պրն. Դերենիկ Մելիքեանը և Հայ ժողովրդի հոծ բազմութիւն:
{gallery}201605/2016053003{/gallery}