Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐԸ

Շաբաթ, 14 դեկտեմբեր 2024 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր բնակարանում ընդունեց այցելութիւնը՝ Ի. Իսլ. Հ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի:

Սրբազան Հայրը ողջունեց եւ իր գոհունակութիւնը յայտնեց այցելութեան առիթով:

Հանդիպման ընթացքին պրն. Շահվերդեանը ընդհանուր անդրադարձ ունեցաւ եւ զեկոյց ներկայացրեց վերջին ամիսների ընթացքում իրականացւած աշխատանքների, հանդիպումների եւ յառաջիկայ ծրագրերի մասին: Նա Սրբազան Հօրը բարի եւ արագ ապաքինում մաղթելով, յոյս յայտնեց, որ շուտով կրկին կը վայելենք Սրբազան Հօր ներկայութիւնը՝ Ազգ. Առաջնորդարանում:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց պրն. Արա Շահվերդեանին, նրա նւիրեալ ծառայութեան եւ գործօն դերակատարութեան համար, ինչը ցուցաբերում է նաեւ համայնքային կեանքի բարօրութեան տարբեր ոլորտներում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ