Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Հինգշաբթի, 19 դեկտեմբեր 2024 թւականին, Պատգամաւորական Ժողովի դիւանի հրաւէրով՝ համատեղ նիստում, խորհրդակցական հանդիպում կայացաւ Թեմական խորհրդի դիւանի եւ Պատգամաւորական ժողովի Տնտեսական յանձնաժողովի հետ:

Հանդիպման հիմնական օրակարգում անդրադարձ կատարւեց կառոյցիս նիւթա-տնտեսական իրավիճակին առնչւող դժւարութիւններին, որոնք հիմնականում առաջանում են տարբեր գործօնների ազդեցութեամբ, յատկապէս երկրում տիրող սղաճի եւ համայնքում գործող կառոյցները համայնքիս ներկայ թւին անհամապատասխան լինելու պատճառով, որի համար արդէն իսկ հրամայական է գործնական ծրագրերի մշակումը:

Հանդիպման ընթացքին խորհրդակցութիւն եւ քննարկում տեղի ունեցաւ միասնաբար նիւթական խնդիրներին դիմակայելու եւ ներկայ դրութեամբ դժւարութիւնները փարատելու ուղղութեամբ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ