Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201606/2016060501
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201606/2016060501

«Մի դաշոյն այս պարտէզի մէջ» գրքի պարսկերէն թարգմանութեան շնորհանդէսը

ԱԼԻՔ - Հայկական Հարցերի Ուսումնասիրութեան կենտրոնում, «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ մայիսի 30-ին, տեղի ունեցաւ Վահէ Քաչայի գրչին պատկանող եւ Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը գեղարւեստական վէպի ձեւաչափով ներկայացնող «Մի դաշոյն այս պարտէզի մէջ» գրքի պարսկերէն թարգմանութեան շնորհանդէսը:

Գիրքը պարսկերէնի է թարգմանել դոկտ. Ղաւամէդդին Ռազաւիզադէն:

Հայ Համալսարանականների Ընդհ. միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում կազմակերպւած միջոցառմանը, կազմակերպիչ յանձնախմբի անունից ներկաներին ողջոյնի խօսք ասաց օրւայ հողորդավար Արփի Մանուկեանը, բեմ հրաւիրելով օրւայ բանախօսներ՝ թարգմանիչ դոկտ. Ղաւամէդդին Ռազաւիզադէին, Իսլ. խորհրդարանի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան նախորդ շրջանների պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանին եւ Սուրիկ Աբնուսեանին:

Սկզբում Սուրիկ Աբնուսեանը թարգմանւած գրքի մասին յայտնեց իր տեսակէտները՝ հակիրճ տողերով ներկայացնելով գրքի առանձնայատկութիւնն ու թարգմանական նրբութիւնները:

Երկրորդ արտայայտւողն էր գրքի թարգմանիչ դոկտ. Ռազաւիզադէն. նա իր ելոյթի ընթացքում անդրադարձաւ գրքի հեղինակ Վահէ Քաչայի կենսագրական տւեալներին եւ Ֆրանսիայում տիրող պատմական այն ժամանակաշրջանին, որտեղ ապրում ու ստեղծագործում էր Վահէ Քաչան: Նա աւելացրեց, որ Քաչան հեղինակում էր հանրութեան համար եւ իր այս գործով ներկայացրեց մի մեծ ժողովրդի մեծ վիշտը: Ծրագրի ընթացքում իւրաքանչիւր բանախօսի ելոյթից յետոյ գրքից ընթերցումներ էր կատարում Բիայնա Ամիրեանը:

Վերջին բանախօսը Ռոբերտ Բեգլարեանն էր: Նա նշեց որ Վահէ Քաչայի վերջին գործն էր «Մի դաշոյն այս պարտէզի մէջ» ստեղծագործութիւնը, որը հրատարակւել է 1981 թւականին եւ այնուհետեւ Քաչան չի զբաղւել ստեղծագործական աշխատանքներով, թէեւ ֆիլմերի համար մշակել է սցենարներ եւ գործակցել Հանրի Վերնոյի հետ «Մայրիկ» Ֆիլմի առումով: Բանախօսն անդրադարձաւ Քաչայի ժամանակակից, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչեանի կողմից նրա մասին գրւած հետեւեալ տողերին. «Քաչան գրել է սկսել 1951-ից, իսկ իր ամենահայկական ոգով գրւած ստեղծագործութիւնից յետոյ՝ 1981-ին, ինքնակամ վայր դրել գրիչը»: Նա վերջում ասաց. «Հիմնական պատմութիւնը՝ հոգուց բխածն է, եւ Քաչայի գրածը հէնց հոգուց բխած է»:

Շնորհանդէսը զուգորդւած էր նաեւ գեղարւեստական կատարումներով, ուր ելոյթով հանդէս եկաւ Հ.Հ.Ը.Մ-ի «Տաւիղ» երգչախումբը՝ Արփի Սիմրոջեանի ղեկավարութեամբ: Վերջում Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Կարապետեանի, «Պայման» հանդէսի արտօնատէր Վարդան Վարդանեանի, «Պայման»-ի գլխաւոր խմբագիր Արմինէ Առաքելեանի եւ Սուրիկ Աբնուսեանի ներկայութեամբ կատարւեց գրքի շնորհանդէսը: Միջոցառմանը ներկայ էին բազմաթիւ հայ ու ոչ-հայ մտաւորականներ:

{gallery}201606/2016060501{/gallery}

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ