Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



5-րդ դասարանցիների արշաւը՝ Արարատ մարզաւանում

2016 թւականի հինգշաբթի, մայիսի 26-ին տեղի ունեցաւ հայոց դպրոցների 5-րդ դասարանի աշակերտների արշաւը՝ Արարատ մարզաւանում:

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Դաստիարակչական յանձնախմբի կազմակերպած արշաւին իրենց մասնակցութիւնը բերեցին 161 աշակերտ-աշակերտուհիներ, որոնք բաժանւեցին 12 խմբերի եւ ընտրեցին իրենց խմբի անունն ու խմբապետին:

Աշակերտները նախ համախմբւեցին «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում, տկն. Քլարա Աղախանեանի ղեկավարութեամբ եւ Տէրունական աղօթքով բացւած յայտարարւեց արշաւը:

Դաստիարակչական յանձնախմբի ատենապետն անդրադարձաւ Մայիսեան յաղթանակներին, քանի որ առաջիկայ օրերը համընկնում էին Հայաստանի Առաջին Հանրապետութեան 98-ամեակին:

12 խմբերի բաժանւած աշակերտները զբաղւեցին մարզական աշխատանքներով, մասնակցեցին խաղերի, զրոյցի, գիտելիքների մրցութեան եւ երգի դասարանին: Աշակերտները յատկապէս գիտելիքների մրցութեան եւ երգի դասարանի պահին իրենցից ցուցաբերեցին բարձր մակարդակի կարգապահ եւ գիտակից կեցւածք:

Աշակերտների հետ մարզական աշխատանքներ պարապեցին պրն. Մայիս Մինասեանը, օր. Թալին Թահմազեանը եւ պրն. Լուդւիկ Նազարեանը:

Զրոյցները վարեցին տկն. Քարմէն Ղահրամանեանը եւ տկն. Ստելլա Ասլանեանը:

Գիտելիքների մրցութիւնը եւ երգի դասարանը վարեց օր. Նազիկ Բալղչեանը եւ տկն. Բեսի Յովհաննիսեանը:

Խաղերի բաժինը վարում էին տկն. Քամելիա Շիրւանեանը, տկն. Հիլդա Աղախանեանը, պրն. Անդրանիկ Իփրանոսեանը եւ սկաուտներ՝ Մհեր Աբդալեանը եւ Էջմին Սաֆարեանը: 

Արշաւի ընթացքում ներկայ էին՝ Կրթական Խորհրդի ատենապետ՝ պրն. Սեւան Դանիէլեանը, խորհրդի անդամ եւ յանձնախմբի հետ կապ՝ պրն. Նարբէ Աբուլեանը եւ մարզական յանձնախմբի ատենապետ՝ պրն. Հերոս Աւանէսեանը:

Ջերմագին շնորհակալութիւններ Հ. Մ. Ա. Կ.-ի Կենտրոնական վարչութեան եւ «Արարատ» մարզաւանի պատասխանատուներին աշակերտական արշաւների կազմակերպման աշխատանքներում յանձնախմբին օժանդակելու համար:

 

Թեհրանի հայոց թեմի Դաստիարակչական յանձնախումբ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ