Աշակերտական Օլիմպիադա՝ Հայաստանում

Հայաստանի Հանրապետութեան կրթութեան և գիտութեան նախարարութիւնը 2016 թւականի յուլիսի 18-ից՝ 24-ը կազմակերպում է դպրոցականների երրորդ համահայկական օլիմպիադան` ֆիզիկա, մաթեմատիկա և Հայաստանի աշխարհագրութիւն առարկաներից:

Օլիմպիադայի նպատակն է ազգային հենքի վրայ համախմբել հայ երիտասարդներին, խրախուսել բնագիտական առարկաների հանդէպ հետաքրքրութիւնը, ինչպէս նաև օժանդակել  առողջ մրցակցութեան պայմաններում գիտելիքների ու ստեղծագործական կարողութիւնների դրսևորմանը, նպաստել առաւել  շնորհալի երիտասարդների յայտնաբերմանը՝ Սփիւռքում և Հայաստանում:

Ի  հետևումն վերը նշւածի Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ, Թեհրանի  Հայոց  թեմից, շաբաթ յուլիսի 16–ին, սոյն մրցութիւններին մասնակցելու նպատակով, ՀՀ    մեկնեցին «Թովմասեան» օր. և «Մարիամ» տղ. դպրոցների միջն. Բ օղակի, թւով  8  աշակերտ-ուհիներ՝ 

1. Փրեդիթա Ղարիբեան

2. Փրեդիթա Կարապետեան

3. Անիա Պետրոսեան

4. Լիոդա Մանասեան 

5. Լուսինէ Վարդանեան

6. Էրւին Իսայեան

7. Համբիկ Վարդէ Ռեզայի

8. Էդգար  Հեշմաթի

Պատասխանատուներն են՝

1. Տկն. Ռուբինա Խաչատրեան

2. Պրն. Արբի Ալլահվերդեան

Աշակերտները  յուլիսի 14-ին «Սուրբ Սարգիս» եկեղեցում  արժանացան Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի օրհնանքին:  Սրբազան Հայրը աղօթագրքեր նւիրեց և իր  բարեմաղթանքներով խրախուսեց աշակերտներին հայրենիքում լաւագոյնս հանդէս գալու և ներկայացնելու իրենց գիտելիքները: Ներկայ էին  նաևԿրթական Խորհրդի անդամներից՝ տկն. Ժասմէն Մինասեանը և պրն. Մանաւազ Խաչատրեանը:

Հարկ է նշել, որ Կրթական Խորհրդի կողմից կազմակերպւել էր նախապատրաստական  դասընթացներ մաթեմատիկա, ֆիզիկա և Հայաստանի աշխարհագրութիւն առարկաներից: Սոյն դասընթացները  վարեցին օրդ. Ադրինէ Կարապետեանը, տկն. Ռուբինա  Խաչատրեանը և պրն. Նարբէ Աբուլեանը:  

Յաջողութիւն ենք մաղթում մեր սիրելի աշակերտներին:

 

Թ.Հ.Թ. Կրթական Խորհուրդ