×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201607/2016072001
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201607/2016072001

Դոկտ. Ալի Աքբար Սալեհին այցելել է Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատուն

Երեքշաբաթի յուլիսի 19-ին, Իրանի Ատոմական էներգիայի կազմակերպութեան գլխաւոր տնօրէն դոկտ. Ալի Աքբար Սալեհին անակնկալ այցելել է Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատուն:

Դոկտ. Սալեհին, Թեհրանի հայոց թեմի գերեզմանատների վարչութեան ատենապետ Ջուաննէս Աւետեանի եւ Նոր Բուրաստան գերեզմանատան պատասխանատուների ընկերակցութեամբ այցելել է Իրան-Իրաք ութ ամեայ պարտադրեալ պատերազմի տարիներին զոհւած հայ նահատակների, Իսլամական խորհրդարանի ժամանակի պատգամաւոր դոկտ. Լեւոն Դաւթեանի, եւ ժամանակին իր հետ համալսարանում դասախօսած դոկտ. Կարօ Լուքասի շիրիմներին՝ աղօթելով նրանց հոգիների խաղաղութեան համար: Նա ծաղիկներ է մատուցել նրանց շիրիմներին:

Դոկտ. Սալեհին նաեւ մօտկից ծանօթացել է Բուրաստանում ծաւալւող շինարարական աշխատանքների հետ:

{gallery}201607/2016072001{/gallery}