Հայաստանի Հանրապետութեան Կրթութեան և Գիտութեան Նախարարութեան կազմակերպութեամբ, օգոստոսի 1-ից 5-ը, Երևանում տեղի է ունենալու Համահայկական 7-րդ Կրթական Խորհրդաժողովը:
Թեհրանի Հայոց Թեմի Կրթական Խորհրդի կողմից, սոյն ժողովին մասնակցելու է, խորհրդի ատենապետ՝ պրն. Սևան Դանիէլեանը:
Խորհրդաժողովում քննարկւելու են Սփիւռքի կրթական ոլորտում առկայ հիմնախնդիրները, իրագործւող ծրագրերի բարելաւման ուղիները և Սփիւռքում ազգային կրթադաստիարակչական գործին աջակցութեանն ուղղւած յետագայ համատեղ քայլերը:
Սոյն ժողովում քննարկման նիւթ են դառնալու Հ.Հ. Կրթութեան և Գիտութեան Նախարարութեան և տւեալ երկրի կամ տարածաշրջանի ներկայացուցիչների միջև աշխատանքային ծրագրում չընդգրկւած և տարածաշրջանային կամ երկկողմանի հետաքրքրութիւն ունեցող հարցերը, որոնց լուծումը կարող է դրականօրէն ազդել տւեալ երկրում կամ տարածաշրջանում ազգային կրթութեան և դաստիարակութեան գործի կազմակերպման վրայ: