Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՍՏՒԱԾԱԾՆԱՅ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՕՆՆ ՈՒ ԽԱՂՈՂՕՐՀՆԷՔԸ ԵՒ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆՆԵՐ

Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 14 օգոստոս 2016-ի Վերափոխումն Ս. Աստւածածնի տօնն է: Այս  առիթով Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում տեղի է ունենալու հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ:

Նոյն առիթով քաղաքիս Ս. Աստւածածին երբեմնի մայր եկեղեցում տեղի է ունենալու եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ: Պատարագելու եւ յաւուր պատշաճի քարոզելու է թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Սկիզբ ժամերգութեան` ժամը 9:00

Ս. պատարագ՝ ժամը 10:00

Քարոզ՝ ժամը 11:00

Իսկ Ս. Սարգիս առաջնորդարանիստ եկեղեցում պատարագելու եւ քարոզելու է Գերշ. Տ. Մակար  Ս. Եպս. Աշգարեանը (Առաջնորդական փոխանորդ):

Աստւածածնայ վերափոխման տօնը անւանակոչութեան տօնն է նաեւ Անզալիի Ս. Աստւածածին եկեղեցուն եւ Ղորուղի Ս. Աստւածածին մատռան: Արդարեւ Առաջնորդ Սրբազան Հայրը ընկերակցութեամբ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի, Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանի, Արժ. Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանի եւ ուխտագնացութեան երգչախմբի այցելելու է վերոյիշեալ շրջանները եւ նոյն առիթով պատարագելու եւ քարոզելու է: 

Յընթացս ս. եւ անմահ պատարագի կատարւելու է Խաղողօրհնէքի աւանդական արարողութիւնը:

Ստորեւ նաեւ Ռաշտ-Անզալի եւ Սարի-Գորգանի այցելութիւնների ժամանակացոյցը.-

ա-. Ռաշտ-Անզալի 11-12 օգոստոս 2016

Ս. պատարագ Անզալիի Ս. Աստւածածին եկեղեցում. ուրբաթ 12 օգոստոս 2016-ի 

առաւօտեան. 

բ-. Սարի - Գորգան 18-19 օգոստոս 2016

Ս. պատարագ Ղորուղի Ս. Աստւածածին մատուռում. ուրբաթ 19 օգոստոս 2016-ի

Արդ կոչ ենք անում մեր ժողովրդի զաւակներին, որ տօնական այս օրերին ներկայ գտնւեն ս. պատարագին եւ մասնակցեն ուխտագնացութիւններին որպէսզի էապէս հաղորդւեն օրւայ խորհուրդով եւ վերանորոգեն քրիստոնէական իրենց հաւատքը:

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ