Հանդիպում Շանթ և Նայիրի Տարրական Դպրոցների 6-րդ դասարանի Աշակերտների Ծնողների հետ

Թւականիս,  չորեքշաբթի  օգոստոսի 10-ին  ժամը 18:00–ին,  Շանթ  դպրոցում Կրթական  խորհրդի  հրաւէրով  կայացաւ  հանդիպում  Նայիրի   և  Շանթ   տարրական   դպրոցների   6-րդ  դասարանի  աշակերտների   ծնողների  հետ:

Որին  մասնակցում էին  Կրթական խորհրդի  Ատենապետ՝  պրն  Սևան  Դանիէլեանը,  ԿԽ  անդամ, Շանթ  դպրոցի  կապ՝  պրն.   Ալֆրէդ  Կարապետեանը  և   կրթական  հարցերում  որպէս  մասնագէտ – խորհրդատու  պրն.   Արմէն   Հայրապետեանը:

Ներկայ էին նաև  դպրոցի փոխտեսուչներ  և  ծնողական խորհրդի ներկայացուցիչներ: Հանդիպման  ժամանակ   ներկայացւեց.  

Կրթական խորհրդի առաջիկայ  գործունէութեան  ծրագրի մաս կազմող.  կրթական  մակարդակի  բարձրացումը,  որն էլ կնպաստի հայկական  դպրոցներից  աշակերտութեան  արտահոսքի  կանխմանը:

Ծնողների  կողմից  եղան տարբեր  հարցումներ,  որոնց  տրւեցին  սպառիչ  պատասխաններ  և  քննարկւեցին  վերոնշեալ հարցերին  վերաբերւող  առաջարկներ:

Ընդհանուր  առմամբ  ծնողների  կողմից  հանդիպումը  գնահատւեց  օգտակար  և  արդիւնաւէտ:

Նման  հանդիպումները  նպաստում  են  ծնող,   փոխտեսուչ  և  Կրթական  խորհուրդ  համագործակցութեանը,  որը  խորհրդիս  ծրագրերի  իրականացման  գրաւականն   է   հանդիսանում:

 

Թ.Հ.Թ.   Կրթական Խորհուրդ