Պատգամաւորական ժողովի 16-րդ շրջանի ընտրութիւնների կենտորնական յանձնաախումբն իր կեանքի կոչւած իսկ օրւանից մինչ այսօր ունեցել է իր հերթական նիստերն Ազգային Առաջնորդարանում:
Յանձնախմբի ատենապետն է՝ պրն. Համլետ Խալոյեանը, Թեմական խորհրդի կողմից կապ է նշանակւել Թ.Հ.Թ.-ի Թեմական Խորհրդի ատենապետ՝ պրն. Ռուբիկ Կարապետեանը իսկ Յարաբերական Մարմնի (Հանրային կապի) կողմից յանձնախմբի ժողովներին մասնակցում է տկն. Ռուբինա Գալստեանը:
Յանձնախումբը քննարկել է ընտրութիւնների կանոնագրութիւնը, ծանօթացել է անցեալ շրջանների արխիւների, առաջարկների և դժւարութիւնների հետ: Ընտութիւնները տեղի են ունենալու նոյեմբեր ամսի 2-րդ կէսին: Յանձանախումբն ունի երեք ամսւայ աշխատանքային ընթացք, որտեղ կազմել է իր ժամանակացոյցը, պատրաստել է թղթածրար, գերբ և յանձնախմբի կնիքը, որ մէկ փաթեթով կը ներկայացւի Թեմական խորհրդին:
Յանձնախումբը ծրագրում է մի շարք հանդիպումներ ինչպէս՝ ազգային մամինների, յանձնախմբերի, համայնքի միութիւնների և պատկան անձանց հետ, գրաւոր կապի մէջ է լինելու բոլորի հետ:
Այդ շարանում, մինչ այժմ, յանձանախումբը հանդիպել է 15-րդ շրջանի ընտրութիւնների կենտրոնական յանձնախմբի ատենապետ՝ պրն. Սևան Դանիէլեանի հետ: Հանդիպման ընթացքին, պրն. Դանիէլեանի կողմից արծարծւել են առաջարկութիւններ ընթացիկ ընտրութիւնների վերաբերեալ: