Հինգշաբթի, սեպտեմբերի 1-ի առաւօտեան, Թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը պատասխանեց «Թարիխ Անլայն» իրանական լրատւական կայքի հաղորդավար՝ դկտր. Ալիռեզա Շոքուհի հարցումներին:
Հարցազրոյցի ընթացքում Սրբազան հայրը նախ անդրադարձաւ Իրանում հայերի անցեալի և պատմութեան մասին, ապա պատասխանեց տարբեր հարցերի հայ առաքելական եկեղեցու կանոնների և սովորութիւնների վերաբերեալ:
Սրբազան Հայրը բացատրութիւններ տւեց նաև Իրանի 3 թեմերի, հայերի մասնակցութեան Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմում և 1915 թւականի Հայոց Ցեղասպանութեան մասին: