Կրթական Խորհրդի Ներկայացուցիչների հանդիպումը Թեհրանի Կրթութեան Վարչութեան Գլխաւոր Տնօրէնի հետ

Երկուշաբթի սեպտեմբերի 5-ին, Թ.Հ. Թեմի Կրթական Խորհրդի ատենապետ՝ Սևան Դանիէլեանը և նոյն խորհրդի փոխ ատենապետ՝ Սարօ Աւագեանը հանդիպեցին Թեհրանի կրթութեան վարչութեան գլխաւոր տնօրէն՝ Ալիռեզա Քամարէի-ի հետ:

Պրն. Քամարէին, որը  յուլիսին է ընտրւել  որպէս Թեհրանի Կրթութեան Վարչութեան գլխաւոր տնօրէն, սա իր առաջին հանդիպումն էր Կրթական Խորհրդի ներկայացուցիչների  հետ:

Յանդիպման ընթացքում նախ կրթական խորհրդի ներկայացուցիչները լայն բացատրութիւններ տւեցին Հայոց Թեմի Թեմական Խորհրդի և Կրթական Խորհրդի դրւածքների մասին:

Այնուհետև անդրադարձան ազգային դպրոցների խնդիրներին՝ ինչպէս հայոց դպրոցների ուսման մակարտակի բարձրացման և թւով քիչ աշակերտ ունեցող դասարաններին ուսուցիչ չտրամադրելու դժւարութիւններին, ապա քննարկւեցին կրօնի հայ ուսուցիչների ռոճիկների վճարման և դպրոցների պահպանման ու նորոգման նիւթական դժւարութիւններին առընչւող հարցեր:

Ալիռեզա Քամարէին խոստացաւ շուտափոյթ վերահասու լինել, որպէսզի լաւ և որակեալ ուսուցիչներ տրամադրւեն հայոց ազգային դպրոցներին:

Ըստ կրթական խորհրդի ներկայացուցիչներին տրւած խոստումի, շատ շուտով նորից հանդիպումներ են կազմակերպւելու պրն. Քամարէի հետ, ազգային դպրոցների կրթական որակը բարձրացնելու աշխատանքը քննարկելու համար: