Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ջաւախքի Մարզիկները Ազգային Առաջնորդարանում

Թւականիս կիրակի 18 սեպտեմբերի կէսօրին, Իրանի 48-րդ համահայկական խաղերին իրենց մասնակցութիւնը բերելու նպատակով, Թեհրան հրաւիրւած Ջաւախքից մի խումբ մարզիկներ իրենց պատասխանատուների հետ միասին այցելեցին Ազգային Առաջնորդարան:

Ս. Սարգիս Առաջնորդանիստ մայր եկեղեցում իրենց աղօթքը կատարելուց ու մոմեր վառելուց յետոյ, հիւրընկալւեցին թեմիս առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի կողմից:

Հանդիպումը տեղի ունեցաւ Թ.Հ.Թ. Քրիստոնէական Դաստիարակութեան բաժանմունքի գրասենեակում, որտեղ Սրբազան Հօր բարի գալստեան, քաջալերական ու խրատական խօսքերի առընթեր, շուրջ երկու ժամ մտերմիկ և հարազատ խօսակցութեան շրջագծում, Ջաւախքի մարզիկներն ու նրանց պատասխանատուները ընդարձակ տեղեկութիւններ ստացան ընդհանրապէս իրանահայութեան և ի մասնաւորի թեհրանահայ գաղութի պատմա-մշակութային, քաղաքական, ազգային, կրօնական ու ընկերային կեանքի ու առօրեայի մասին:

Հանդիպմանը ներկայ էր նաև Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանը, որ իր կարգին, գրասենեակի կողմից բոլոր մարզիկներին նւիրեց գեղեցիկ արծաթեայ խաչեր: 

Սրբազան հայրը կատարեալ յաջողութիւն մաղթեց մարզիկներին իրենց մրցութիւնների մէջ և այդ առիթով յանուն Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, իւրաքանչիւրին նւիրեց աղօթագիրք, Նոր Կտակարան, ինչպէս նաև վերջին տարիներին հրատարակւած կրօնական, ազգային ու յատկապէս Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակին նւիրւած հատորներից մէկական օրինակներ:

Աւարտին, առաջնորդարանի բակում, Ապրիլեան Յուշակոթողի առջև յիշատակի նկար առնելուց յետոյ, մարզիկները գոհունակ սրտով վերադաձան մարզաւան:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ