Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201609/2016092701
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201609/2016092701

«Ծաղիկ Յովսէփեան»-ի Գեղանկարչական Ցուցահանդէս

Հինգշաբթի, սեպտեմբերի 15-ի երեկոյեան, բարձր հովանաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի բացումը կատարւեց «Ծաղիկ Յովսէփեան»-ի Արւեստանոցի սաների գեղանկարչական ցուցահանդէսը «Սադաբադ» Մշակութային Կենտրոնում:

Այս ցուցահանդէսը հովանաւորւում էր նաև «Հայ Կին» Միութեան կից «Անահիտ» Միութեան և «Սադաբատ» Պալատի Մշակութային և Պատմական Կենտրոնի կողմից, որը տևես մինռև սեպտեմբերի 21-ը:

Բացման արարողութեան ներկայ էին նաև Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, Իրանի Իսլամական Խորհրդարանի նախկին պատգամաւոր՝ պրն. Ռոբերթ Բեգլարեանը, «Սադաբադ» Պալատի Ընդհանուր տնօրէն՝ ճարտ. Սէյէդ Բիւք Մուսաւին, նոյն պալատի Մշակութային Աշխատանքների տնօրէն՝ պրն. Համիդ Վաքիլբաշին և հանրային կապի պատասխանատու՝ պրն. Մոհամմադ Հէյդարին: 

Տկն. Յովսէփեանն արդէն 35 տարի է ինչ զբաղւում է գեղանկարչութեամբ, իր աշխատանքները մեծամասնութեամբ կրօնական թեմաներ ունեն: Գեղանկարչութիւնը սովորել է նախ պրն. Գէորգ Ղազարեանի, ապա պրն. Մաջիդ Մահէռիի մօտ: Իր արւեստանոցն ունի 20 սաներ: Նկարչութիւն է դասաւանդում նաև «Անահիտ» Միութիւնում: Իր նկարչութիւններից տեղադրւած են Թեհրանի համարեա բոլոր եկեղեցիներում նաև Ուրմիայի ու Քովէյթի եկեղեցիներում:

Ցուցահանդէսում ցուցադրութեան էին դրւած նաև որոշ հայ արւեստագէտների ձեռքի աշխատանքներ, որոնք զբաղւում են տարբեր աշխատանքներով՝

- Պարոնայք Վարդան Աւանեսեան և Վազրիկ Կարապետեանը

Պղնձից պատրաստում են փորագրութիւններ ու քանդակագործութիւններ, ապա ոսկեջրում:

- Պրն. Ալֆրեդ Աբուլեան

36 տարի է ինչ զբաղւում է գորգագործութեամբ, թելեր է ներկում նաև դասաւորում է ենքաթելը սարքի վրայ: Նաև դասաւանդում է գորգագործութիւն:

- Օր. Շարմաղ Դաւթեան

Աշխատում է Մանդալա ոճում, որը հնդկական ոճով, ռափիդով նկարչութիւն է:

- Տկն. Հերմինէ Բէգլարեան և օր. Անի Յովհաննիսեան

Զբաղւում են «Թղթի արւեստ»-ով (Paper Art)

- Օր. Շաղիկ Օհանեան

Զբաղւում է «Mini Macrome'»-ով, թելերով և քարերով զարդարանքներ է պատրաստում:

{gallery}201609/2016092701{/gallery}

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ