Տարեցների Միջազգային Մեծարման շաբաթւայ առիթով, Իրանի Տարեցների Ազգային Խորհրդի Քարտուղարութեան ատենապետ՝ դոկտ. Ֆառիդ Բառաթի Սադէն, ընկերակցութեամբ նոյն խորհրդի փոխատենապետ՝ դոկտ. Հուման Մոհամմադի և Իրանի Բարեկեցութեան Կազմակերպութեան Աջակցութեան փոխատենապետ՝ դոկտ. Ռահիմի Շէյխի, այցելեց Ս. Գէորգ Եկեղեցու շրջափակում բնակւող տարեցներին:
Մօտկից զրուցեցին ծերանոցի պատասխանատուների հետ: Ապա դոկտ. Բառաթին մէկ առ մէկ այցելեց այդտեղ բնակւող ծերերին, կարճ զրուցեց իրենց հետ և մի-մի ծաղիկ նւիրելով շնորհաւորեց Տարեցների Միջազգային Շաբաթը:
Սոյն այցելութեան ներկայ էին նաև 12-րդ շրջանի քաղաքապետարանի Թաղային Խորհրդի Աւագ Քարդուղար՝ պրն. Միքայիլ Սայիդը և նոյն շրջանի 3-րդ բաժնի քաղաքապետ՝ ճարտ. Մոհսէն Հաթամին:
Այս ծերանոցը բարեգործական է և ղեկավարւում է Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական Ընկերութեան հովանու ներքոյ:
Այցի սկզբում, ընկերութեան ատենապետ՝ տկն. Անահիտ Զարգարեանը մանրամաս բացատրութիւններ տւեց ծերանոցի համար կատարւած միութեան աշխատանքների մասին: Միութեան վարչութեան 11 անդամները և միւս 50 անդամները ոչ մի ճիգ ու ջանք չեն խնայում մեր սիրելի ծերերին ամենալաւ ձևով կառավարել: Ծախսերի մի մասը լրացւում են հայ նաև մուսուլման բարերարների նւիրատւութիւններով: Հայ Կին Միութիւնը ծախսերի միւս մասը լրացնում է տարբեր առիթներով կազմակերպւած իր հասոյթաբեր ծրագրերով:
{gallery}201610/2016100401{/gallery}