×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201610/2016100401
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201610/2016100401

Իրանի Տարեցների Ազգային Խորհրդի Քարտուղարութեան Ներկայացուցիչների Այցը Ս. Գէորգ Եկեղեցու Շրջափակի Ծերանոց

Տարեցների Միջազգային Մեծարման շաբաթւայ առիթով, Իրանի Տարեցների Ազգային Խորհրդի Քարտուղարութեան ատենապետ՝ դոկտ. Ֆառիդ Բառաթի Սադէն, ընկերակցութեամբ նոյն խորհրդի փոխատենապետ՝ դոկտ. Հուման Մոհամմադի և Իրանի Բարեկեցութեան Կազմակերպութեան Աջակցութեան փոխատենապետ՝ դոկտ. Ռահիմի Շէյխի, այցելեց Ս. Գէորգ Եկեղեցու շրջափակում բնակւող տարեցներին:

Մօտկից զրուցեցին ծերանոցի պատասխանատուների հետ: Ապա դոկտ. Բառաթին մէկ առ մէկ այցելեց այդտեղ բնակւող ծերերին, կարճ զրուցեց իրենց հետ և մի-մի ծաղիկ նւիրելով շնորհաւորեց Տարեցների Միջազգային Շաբաթը:

Սոյն այցելութեան ներկայ էին նաև 12-րդ շրջանի քաղաքապետարանի Թաղային Խորհրդի Աւագ Քարդուղար՝ պրն. Միքայիլ Սայիդը և նոյն շրջանի 3-րդ բաժնի քաղաքապետ՝ ճարտ. Մոհսէն Հաթամին:

Այս  ծերանոցը բարեգործական է և ղեկավարւում է Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական Ընկերութեան հովանու ներքոյ:

Այցի սկզբում, ընկերութեան ատենապետ՝ տկն. Անահիտ Զարգարեանը մանրամաս բացատրութիւններ տւեց ծերանոցի համար կատարւած միութեան աշխատանքների մասին: Միութեան վարչութեան 11 անդամները և միւս 50 անդամները ոչ մի ճիգ ու ջանք չեն խնայում մեր սիրելի ծերերին ամենալաւ ձևով կառավարել: Ծախսերի մի մասը լրացւում են հայ նաև մուսուլման բարերարների նւիրատւութիւններով: Հայ Կին Միութիւնը ծախսերի միւս մասը լրացնում է տարբեր առիթներով կազմակերպւած իր հասոյթաբեր ծրագրերով:

{gallery}201610/2016100401{/gallery}