Սրբոց Թարգմանչաց Եկեղեցու Ներկայացուցիչների Այցը «Շահիդ Բեհեշտի» Բասիջի Կենտրոն

Կարգապահական ուժերի շաբաթւայ և սրբազան պաշտպանութեան տարիներին նահատակւած հրամանատարների մեծարման օրւայ առիթով, հինգշաբթի սեպտեմբերի 29-ին, Սրբոց Թարգմանչաց Եկեղեցու եկեղեցական խորհրդի ատենապետ՝ պրն. Մարտիրոս Ասլանեանը ընկերակցութեամբ Արժ. Տ. Կոմիտաս քհն. Ղարախանեանի, այցելեցին «Շահիդ Բեհեշտի» Բասիջի Կենտրոնը և հանդիպեցին կենտրոնի հրամանատար՝ գնդապետ Սալառքիային և նոյն բազայում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ՝ հոջ. Մոսթաֆա Լասեմիին: