Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՇՐՋԱՓԱԿԻ ՍԱԼԱՀԱՏԱԿՈՒՄԸ ԱՒԱՐՏՒԵՑ

Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, ընկերակցութեամբ Թեմական Խորհրդի ատենապետ Տիար Ռուբիկ Կարապետեանի, չորեքշաբթի 5 հոկտեմբեր 2016-ին այցելեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի, հանդիպեց եկեղեցու խորհրդի անդամների հետ եւ միասին վերահասու եղան քաղաքապետարանի կողմից իրագործւած եկեղեցու շրջափակի սալահատակումին։

Սրբազան հայրն ու ժողովականները գոհունակութեամբ հաստատեցին կատարւած աշխատանքի որակաւորութիւնը եւ այնուհետ միասին խօսեցին եկեղեցու սրահի, գրասենեակի եւ յարակից բաժինների վերանորոգութեան մասին։ Եկեղեցական խորհուրդը յայտնեց, որ վերի բաժնի համար բարերարը պատրաստ է։ Ներքեւի սրահի վերանորոգութիւնն էլ ունի իր բարերարը եւ հետեւաբար յոյսով ենք, որ մինչեւ Նոր տարի աշխատանքները իրենց աւարտին կը հասնեն։