ԴՊԻՐԻ ԵՒ ԿԻՍԱՍԱՐԿԱՒԱԳԱՑ ՁԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆ Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Այսու ուրախութեամբ յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի, 16 հոկտեմբեր 2016-ի առաւօտեան յընթացս Ս. եւ անմահ պատարագի տեղի ունենալու է դպիրի եւ կիսասարկաւագների ձեռնադրութիւն ձեռամբ թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Թեհրանի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում։

Դպիր ձեռնադրւելու է Ս. Սարգիս եկեղեցում ծառայող Մայիս Մատթէոսեանը եւ ապա կիսասարկաւագ են ձեռնադրւելու Մայիս Մատթէոսեանն ու Անի Մանւէլեանը։

Սկիզբ Ս. Պատարագի` ժամը 10:00-ին

Ձեռնադրութիւն` ժամը 10։30-ին

Քարոզ` ժամը 11:00-ին

Սիրով հրաւիրում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին ներկայ լինելու կրօնական սոյն արարողութեանց հաղորդւելու համար օրւայ խորհուրդով: