Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201610/2016101001
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201610/2016101001

Հանդիսաւոր Հոգեհանգիստ Իրան-Իրաք Պարտադրեալ Պատերազմի Հայ Նահատակների Հոգիների Խաղաղութեան Համար

Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի սկսման սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով Ս. Սարգիս եկեղեցում, ուրբաթ 7 հոկտեմբեր 2016-ի առաւօտեան, յաւարտ Ս. պատարագի, տեղի ունեցաւ հանդիսաւոր հոգեհանգստեան արարողութիւն պատերազմի հայ նահատակների եւ ընդհանրապէս նահատակների հոգիների խաղաղութեան համար։

Կրօնական արարողութեանց նախագահեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը. պատարագին ներկայ էին Թեմական Խորհրդի անդամներ, նահատակների ընտանեկան պարագաներ ու հաւատացեալների նկատառելի մի թիւ։

Իր քարոզում Սրբազան հայրը նախ օրւայ աւետարանական հատւածի՝ առնւած Մարկոսի Աւետարանից եւ որտեղ խօսում է յետ մահու յարութեան մասին, խօսելով բացատրեց սադուկեցիների եւ փարիսեցիների հիմնական տարբերութեան մասին, շեշտելով, որ սադուկեցիները իբրեւ քաղաքական ուղղւածութիւն ունեցող կուսակցութիւն չէին հաւատում յետ մահու յարութեան մինչ փարիսեցիները հաւատում էին. այնուհետ Սրբազան հայրը խօսեց յարութեան խորհրդի մասին, որ կազմում է քրիստոնէական վարդապետութեան հիմնական կէտերից մին. «Յարութեան հաւատքով գօտեպինդ, մեր ժողովուրդը անցաւ հուրի եւ սուրի ու մահւան ստւերի միջով եւ սակայն վերապրեց ու շարունակում է իր կեանքը», ասաց Սրբազան հայրը։ Խօսելով Իրան-Իրաք պատերազմի մասին, Սրբազանը կարեւորութեամբ շեշտեց Սատտամեան ռեժիմի եւ նրա ետին կանգնած մեծապետական երկրների հակա-իրանեան քաղաքականութիւնը, որը ձախողւեց շնորհիւ Իրանի ժողովրդին միակամ դիմադրութեան եւ արդարասէր երկրների, որոնց մէջ էր Սուրիան կանգնումովը Իրանի կողքին։ «Այսօր 36 տարիների հեռաւորութիւնից դիտելիս տեսնում ենք թէ Իրանի ժողովուրդը ինչպիսի նախանձախնդրութեամբ, յանձնառութեամբ եւ միակամութեամբ պաշտպանեց իր հայրենիքը եւ մենք այսօր հպարտութեամբ աղօթում ենք պատերազմի նահատակների հոգիների խաղաղութեան, ինչու չէ նաեւ Իրանի առաւել զարգացման, ղեկավարութեան եւ հոգեւոր առաջնորդի կենաց արեւշատութեան համար»։ Իր քարոզի մի բաժնում Սրբազան հայրը անդրադարձաւ Սրբոց Թարգմանչաց տօնի եւ Թարգմանչաց Խորհրդի մեր ժողովրդի կեանքում ունեցած ազդեցութեան։ «Շնորհիւ թարգմանիչների արարումին, որով հայ ժողովուրդը ամրօրէն կապւեց իր քրիստոնէական հաւատքին եւ դրանով դարձաւ է յաւերժի ճամբորդ» ասաց Սրբազան հայրը։ Վերջում Սրբազան հայրը աղօթք բարձրացրեց աշխարհի խաղաղութեան եւ մարդկանց միջեւ սիրոյ եւ եղբայրասիրութեան հաստատման համար։

Կէսօրին հայ Ուսումնասիրաց Չհարմահալ Միութեան Յոհվաննէս Թումանեան սրահում տեղի ունեցաւ յատուկ հիւրասիրութիւն ի յարգանս Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների, անձնուրացների եւ վիրաւորների ընտանեկան պարագաներին մասնակցութեամբ եւ ներկայութեամբ Թեմական Խորհրդի ներկայացուցիչներին։

Հիւրասիրութեան աւարտին առաջնորդ Սրբազան հայրը մի անգամ եւս ողջունեց ներկաներին եւ կարեւրութեամբ անդրադարձաւ նահատակ ու նահատակութիւն բառերի խոր իմաստին հաստատելով, որ նահատակութիւնը վասն հայրենիքի ու հաւատքի բարձրագոյն վիճակն է, որով մի ազգ վկայում է իր անձնազոհողութեան եւ նւիրւածութեան հանդէպ իր հայրենիքի եւ հայրենիքի կապւած արժէքներին։

Նոյն օրը երեկոյեան առաջնորդ Սրբազան հայրը ներկեայ գտնւեց Հայ Ուսումնասիրաց Չհարմահալ Միութեան Յովհաննէս Թումանեան սրահում կազմակերպւած մշակութային ձեռնարկին, Հայ Մշակոյթի օրւայ առիթով։

Գեղարւեստական յայտագրով յագեցւած ծրագիր էր, որի ընթացքին օրւայ բանախօսը՝ բանաստեղծ Վարանդը ելոյթ ունեցաւ։

Ծրագրի աւարտին արտայայտւեց նաեւ առաջնորդ Սրբազան հայրը, որ նախ իր գոհունակութիւնը յայտնեց բովանդակալից ծրագրի համար, այնուհետ մեր Տիրոջ խօսքերի միջից բացատրեց նեղ եւ լայն դռներով ճանապարհ գնալը, շեշտելով, որ Ս. Մեսրոպ, Ս. Սահակ եւ իրենց աշակերտները յաւիտենականութեան տեսիլքով զրահաւոր նեղ դռնից մտնելով գործեցին ու ստեղծագործեցին ընթանալով նեղ ճանապարհից եւ մեզ շնորհեցին Հայոց Այբուբեն՝ երաշխիքն ու պատւանդանը մեր գոյութեան եւ յաւերժութեան «Մենք կոչւած ենք վաւերականօրէն ապրելու մեր կեանքը օծուն հայեցի եւ քրիստոնէական դաստիարակութեամբ», ասաց Սրբազան հայրը։ Իր խօսքի վերջում Սրբազան հայրը մեծապէս գնահատեց Հայ Ուսումնասիրաց Չհարմահալ Միութիւնը իր այս եւ այլ դաստիարակիչ ձեռնարկների ծրագրաւորումի եւ իրագործման համար։ 

{gallery}201610/2016101001{/gallery}

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ