Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Եւրոպացի Ուսանողներ և Փրոֆէսորներ Այցելեցին Առաջնորդ Սրբազան Հօրը

Հինգշաբթի 6 հոկտեմբեր 2016-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց մի խումբ եւրոպացի ուսանողներ եւ փրոֆէսորներ, որոնք յատուկ առաքելութեամբ ու պետական հովանաւորութեամբ այցելում են Իրան։ Նրանք արդէն եղել են Ուրմիա, այնուհետ Ս. Ստեփանոսի ու Ս. Թադէի վանքերը եւ Խոյի Ս. Սարգիս եկեղեցին։

Փրոֆէսէօր Նորբրդը Սրբազան հօր ներկայացրեց իր ընկերակիցները, շնորհակալութիւն յայտնելով նորին սրբազնութեան իր ընդունելութեան եւ հիւրասիրութեան համար։

Այնուհետ Առաջնորդ Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց իր հիւրերին, իր ուրախութիւնը յայտնեց այս առիթով եւ լուսաբանիչ բացատրութիւններ տւեց ներկաներին հայութեան մասին, իրանահայ գաղութի անցեալի եւ ներկայի կեանքի մասին եւ հայ եկեղեցու ու հայ ժողովրդի իւրայատկութիւնների մասին իբրեւ քրիստոնեայ ազգ: Իր խօսքի երկրորդ բաժնում Սրբազան հայրը անդրադարձաւ իրանահայ գաղութի ներկայ կեանքին շեշտելով, որ հայութիւնը Իրանում կայ իբրեւ բնիկ եւ ոչ եկւոր եւ անբաժան է իրանեան ընկերութեան կեանքից։

Սրբազան հօր խօսքից յետոյ եղան բազմաթիւ հարցումներ կապւած հայ եկեղեցու աստւածաբանութեան, տօնացոյցին, իսլամական ընկերութեան մէջ ապրելու մարտահրաւէրների եւ այլ հարցերի մասին, Սրբազան հայրը համբերութեամբ սպառիչ եւ գոհացուցիչ բացատրութիւններ տւաւ յատուկ կերպով շեշտելով, որ Իրանը դարեր իր պատմութեամբ, բազմազան իր ընկերութեամբ միշտ եղել է օրրանը եւ՛ քաղաքակրթութեան եւ՛ մանաւանդ կրօնական լայնախոհութեան եւ համակեցութեան։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ