Հայաստանի Քառաթէի Հաւաքականի Երիտասարդական Խումբ

Չորեքշաբթի 19 հոկտեմբերի 2016-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն, Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Հայաստանի Քառաթէի Հաւաքականի երիտասարդական խմբին, որ այս օրերին Թեհրան է գտնւում մասնակցելու Միջազգային Քառաթէի մրցոյթներին։

Խմբի անդամները Հայաստանից և Ջաւախքից են:

Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց նրանց և յաջողութիւն մաղթելով, մէկական «Նոր Կտակարան» նւիրեց իրենց:

Ապա խումբն այցելեց Ս. Սարգիս եկեղեցի, աղօթելու: Արժ. Տ. Գրիգորիս քհն. Ներսիսեանը «Պահպանիչ Աղօթք»-ով, մաղթեց երիտասարդներին առողջութիւն և Աստծուց խնդրեց  յաջողութիւն պարգևել մարզիկներին իրենց մրցոյթներում: