Լևոն Արոնեանի Այցը Ազգային Առաջնորդարան

Թւականիս, շաբաթ հոկտեմբերի 22-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Գրոսմայստեր՝ Լևոն Արոնեանին և իր տիկնոջ՝ Արիանէ Կաուիլին, որը նաև յայտնի շախմատիստ է:

Զոյգերին ուղեկցում էին Հ. Հ. Դեսպանատան մշակոյթի կցորդ՝ պրն. Սահակ Եղիազարեանն ու դեսպանատան աշխատակազմը:

Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց իր հիւրերին, մեծապէս գնահատեց մարզիկների յաջողութիւնները: Ապա լուսաբանիչ բացատրութիւններ տւեց ընդհանրապէս իրանահայութեան և ի մասնաւորի Թեհրանահայ գաղութի մասին:

Առաջնորդ Սրբազանը դիմելով մարզիկներին աաց՝ «Դուք մեր դեսպանն էք օտար շրջանակներում», ապա եզրակացրեց՝ «Մենք հպարտանում ենք ձեր նման արժէքներով»: