Երեքշաբթի 25 հոկտեմբեր 2016-ի կէսօրին թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցու եկեղեցական խորհրդին, որը եկել էր Աստւածածնայ Երից Ամաց Տաճար Ընծայման Տօնի տօնակատարութեան հարցով Սրբազան հօր հովանաւորութիւնը ստանալու։
Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց եկեղեցական խորհրդին եւ լսեց իրենց զեկոյցները, ապա հաստատեց իր հովանաւորութիւնը վերոյիշեալ տօնի տօնակատարութեան առիթով և թելադրեց, որ տօնակատարութիւնը կատարւի շաբաթ և կիրակի նոյեմբերի 19 և 20-ին: