Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ

 

Շաբաթ 29 հոկտեմբեր 2016-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, առաջնորդարանի իր գրասենեակում, ընդունեց «Ակունք» մարմնամտային խանգարումներով երեխաների Կենտրոնի տնօրէնուհի տկն. Անգինէ Մարգարեանին։

Տկն. Մարգարեանը Սրբազան հօր զեկուցեց դպրոցի աշակերտութեան եւ ուսուցչական կազմի մասին, գոհունակութեամբ յիշելով, որ ինք եւ ուսուցչական կազմը իրենց կարելին անում են մարդասիրական այս Կենտրոնի բարւօք կեանքի համար։

Սրբազանը մեծապէս գնահատեց Կենտրոնի տնօրէնուհին, քաջալերեց եւ յաջողութիւն մաղթեց իրեն եւ իր աշխատակազմին մարդասիրական-քրիստոնէաբոյր Կենտրոնի աստւածահաճ աշխատանքների համար։

Նոյն օրը Սրբազան հայրը ընդունեց Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հանգուցեալ բարերար Մարգար Սարգսեանի աւագ որդուն՝ պրն. Էդիկ Սարգսեանին, որ այս օրերին Թեհրան է գտնւում։

Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց պրն. Սարգսեանին, իր ուրախութիւնը յայտնեց այս հանդիպման համար ու յաջողութիւն մաղթեց իր եւ իր եղբօր ու ընտանիքի գործերի յաջողութեան համար։

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ