Չորեքշաբթի 2 նոյեմբերի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեան Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանում Սննդի Կառավարման Կազմակերպութեան (FAO) տնօրէն՝ պրն. Սերժ Նաքուզիին և իր տիկնոջը:
Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց այցելուներին և իր գնահատանքը յայտնեց կազմակերպութեան մարդասիրական աշխատանքների վերաբերեալ: Այնուհետև խօսւեց ընդհանրապէս կազմակերպութեան գործունէութեան մասին: Պրն. Նաքուզին մեծապէս գոհունակութիւն յայտնեց Իրանում իրենց աշխատանքների ընդառաջութեան համար: