Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական Միութեան Ներկայացուցիչներն Ազգային Առաջնորդարանում

Հինգշաբթի 3 նոյեմբերի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեան Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական Միութեան ներկայացուցիչներ՝ օր. Նայիրի Յարութիւնեանին և պրն. Հարմիկ Նաւասարդեանին:

Ներկայացուցիչներն եկած էին Սրբազան հօրը հրաւիրելու, մասնակցելու համար նոյեմբերի 11-ին կազմակերպւելիք սկաուտական երդման արարողութեանը և իր հայրական օրհնութիւնը տալու նորակոչիկներին:

Սրբազան հայրը նախ ողջունեց ներկաներին և ջերմօրէն գնահատեց իրենց գործունէութիւնը աւելցնելով, որ սկաուտական շարժումը շատ կարևոր և դաստիարակիչ շարժում է և ինքը  շատ ուրախ է, որ Հ.Մ.Ա.Կ.-ը մեծ կարևորութիւն է ընծայում այս շարժումին:

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ