×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201611/2016111001
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201611/2016111001

Այցելութիւն «Գիտունիկ» մանկական կենտրոն

Երեքշաբթի 8 նոյեմբերի երեկոյեան ժամը 5:00-ին, թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն այցելեց «Գիտունիկ» մանկական կենտրոն, նախկին Ռոստոմ տղայոց դպրոցի շէնքում։

Կենտրոնի մուտքին, Սրբազան հօրը դիմաւորեցին Արժ. Տ. Արիստակէս Քհնյ. Շահմիրեանն ու Կենտրոնի տնօրէնուհի՝ տկն. Շաքէ Աւետեանը։ Ուրախալի էր տեսնել փոքրիկներին մէկական ծաղիկ պահած իրենց ձեռքերում, այն տալու համար Սրբազան հօր, նոյն միջոցին Սրբազան հօր միացաւ նաեւ Թեմական Խորհրդի անդամ պրն. Մարտիկ Միրզայեանը։

Կենտրոնի տնօրէնուհու առաջնորդութեամբ Սրբազան հայրը այցելեց Կենտրոնի բաժինները, որից յետոյ կտրւեց երկամեակի տարեդարձի կարկանդակը ապա տնօրէնուհին յատուկ կերպով բարի գալուստ մաղթեց Սրբազան հօր եւ իր ընկերակիցներին՝ քահանայ հօր եւ Թեմականի ներկայացուցիչ՝ պրն. Մարտիկ Միրզայեանին։ 

Վերջում Սրբազան հայրը իր ուրախութիւնն ու գոհունակութիւնը յայտնեց Կենտրոնի բարւոք գործունէութեան համար եւ խօսքը ուղելով ծնողներին ասաց. «Հիմա որ Գիտունիկ կենտրոն ունէք, որ ապահով ձեւով ձեր մանուկներին խնամում է, հարկ է որ մէկ կամ երկու զաւակներով չգոհանաք այլ նւազագոյն երեք զաւակներ ունենաք, որպէսզի առաւել ծաղկի մեր գաղութը»։ 

Սրբազան հայրը իր խօսքի վերջում գնահատեց Կենտրոնում տարւող աշխատանքները եւ յաջողութիւն ու համբերութիւն մաղթեց բոլորին։

{gallery}201611/2016111001{/gallery}