×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201611/2016111201
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201611/2016111201

ԻՍԼԱՄ-ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Չորեքշաբթի 9 նոյեմբեր 2016-ի երեկոյեան Միջ-կրօնական Երկխօսութեան Կենտրոնի կազմակերպած Իսլամ-Քրիստոնեայ համագումարի մասնակիցները այցելեցին Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի։

Եկեղեցու մուտքին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Արժ. Տ. Գուրգէն Քհնյ. Ներսիսեանի, Արժ. Տ. Արսէն Քհնյ. Աւետեանի եւ Արժ. Տ. Մաշտոց Քհնյ. Խաչատուրեանի ընդունեց հիւրերին, բարի գալուստ մաղթեց նրանց եւ եկեղեցում բացատրութիւններ տւեց հայ եկեղեցու իւրայատկութեան եւ ծէսի մասին, ինչպէս նաեւ Թեհրան քաղաքում գտնւող մեր եկեղեցիների, դպրոցների եւ մշակութային ու բարեսիրական միութիւնների մասին։

Եկեղեցուց յետոյ հիւրերը անցան Ցեղասպանութեան զոհերի յիշատակին կառուցւած Յուշարձանի առաջ իրենց յարգանքը մատուցելու մեր մէկ ու կէս միլիոն նահատակների յիշատակին։ Սրբազան հայրը բացատրեց ներկաներին Հայոց Ցեղասպանութեան էութիւնն ու մեր ժողովրդի արդար պահանջքների մասին։

Ժողովականները յուզումով լսեցին Սրբազան հօր յայտնելով իրենց զօրակցութիւնը հայ ժողովրդին։

Յայտնենք, որ ժողովականները եկել էին Նայճերիայից, Ամերիկայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Շւէցարիայից, Վատիկանից, Լիբանանից, Իրաքից եւ անշուշտ Իրանից:

{gallery}201611/2016111201{/gallery}