Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201611/2016111301
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201611/2016111301

ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ԵՐԵԿՈՅ Ի ՊԱՏԻՒ ՀԱՅ ԳՐՔԻ 14-ՐԴ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ

 

Հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախմբի հինգշաբթի երեկոյեան Ազգային Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ յատուկ ընդունելութիւն-հիւրասիրութիւն ի պատիւ հայ գրքի 14-րդ ցուցահանդէսի իրենց աջակցութիւնն ու օժանդակութիւնը բերած մասնակիցներին։

Ներկայ էին ցուցահանդէսին մասնակցած հրատարակչութիւններն ու ցուցահանդէսի յաջողութեան սատարած հայորդիք եւ Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի պատասխանատու տկն. Շաքէ Եղիայեանը։

Ձեռնարկի բացման խօսքը արտասանեց պրն. Նորիկ Ղարաբէգեանը, որ կարեւորութեամբ անդրադարձաւ գրքի ցուցահանդէսի կարեւորութեան եւ ներկաների գործօն մասնակցութեան եւ օժանդակութեան. այնուհետ հրաւիրեց առաջնորդ Սրբազան հօրը այս առիթով արտայայտւելու։

Սրբազան հայրը նախ իր գոհունակութիւնն ու ուրախութիւնը յայտնեց այս առիթով եւ շեշտեց հայ գրքի դերն ու տեղը մեր ժողովրդի կեանքում։

Սրբազան հօր արտայայտութիւններից յետոյ ներկաների կողմից եղան առաջարկներ եւ ապագայի աշխատանքների եւ հրատարակութիւնների կապակցութեամբ առաջարկներ։

Յընթացս հիւրասիրութեան գործադրւեց նաեւ գեղարւեստական յայտագիր երգով եւ ասմունքով:

Յանձնախմբի կողմից պատրաստւել էին յուշանւէրներ ցուցահանդէսի բացման գեղարւեստական ծրագրին մասնակցող աշակերտ-ուհիների համար:

Սոյն աշակերտուհիներից, գնահատանքի երեկոյին մասնակցել էին Փիւնիկ Խուդավերդեանն ու Նէոմի Սեփարուկը, որոնք իրենց յուշանւէրներն ստացան Սրբազան Հօր ձեռամբ:

Ձեռնարկի աւարտին ներկաներին Սրբազան հօր հեղինակութիւնը եղող «Խղճիս պարտքը առաքելութեանս ճանապարհին» գրքից մէկական օրինակ նւէր տրւեց։

{gallery}201611/2016111301{/gallery}

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ