Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՕՍԼՕ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴԱՍԱԽՕՍՆԵՐԻ ԱՅՑԸ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻՆ

Կիրակի 13 նոյեմբեր 2016-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Նորվեկիոյ Օսլօ քաղաքի համալսարանի դասախօս փրոՖէսոր դկտ. Քարի Վոկթն ու իր գործակից դոկտ. Էվա Նոդվեդ-ին։

Ազնւափայլ դասախօսուհիները նախ ներկայ գտնւեցին եկեղեցի եւ ապա արարողութիւնից յետոյ բարձրացան առաջնորդարան, որտեղ նրանց ընդունեց առաջնորդ Սրբազան հայրը։

Դոկտ. Քարին ու իր գործակիցը Օսլոյի համալսարանի հետ միատեղ աշխատում են պատրաստել մի գիրք Միջին Արեւելքի քրիստոնեայ համայնքների անցեալի եւ ներկայի կեանքի մասին։

Առաջնորդ Սրբազան հայրը մեծապէս գնահատեց իրենց մտադրութիւնն ու յատկապէս Իրան այցելութիւնը, աւելի առարկայական տւեալներով ներկայացնելու համար Իրանի քրիստոնեաների կեանքն ու պատմութիւնը։ 

Այնուհետև Սրբազան հայրը բացատրութիւններ տւեց հայ համայնքի մասին։ Խօսւեց նաեւ Նորվեկիայի ժողովրդի եւ մեր ժողովրդի յարաբերութիւնների եւ յատկապէս նորվեկիացի մեծ մարդասէր, գիտնական, հասարակական գործիչ ու հայասէր ՖրիտիոՖ Նանսէնի կատարած դրական դերակատարութեան մասին Հայոց Ցեղասպանութեան օրերին եւ անկէ ետք։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ