Առաջնորդարանի Այցելուներ

Երեքշաբթի 15 նոյեմբեր 2016-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Էստոնիայի պատւոյ հիւպատոս՝ պրն. Արմէն Մութաֆեանին:

Սրբազան Հայրը նախ ողջունեց պրն. Մութաֆեանին, ապա ընդհանրապէս զրուցեցին ազգային հարցերի և Իրան-Էստոնիա զարգացող յարաբերութիւնների մասին: