Հնդկաստանի Դեսպանատան Առաջին Քարտուղարի Այցը Ազգային Առաջնորդարան

Շաբաթ նոյեմբերի 19-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հնդկաստանի դեսպանատան առաջին քարտուղար՝ պրն. Հարիշ Քումարին, ընկերակցութեամբ պրն. Արարատ Եղիկեանի:

Սրբազան Հայրն ընդհանրապէս խօսեց հայ գաղութի և Իրանում քրիստոնեաների բարւօք գեղութեան մասին, հակառակ արտասահմանեան և յատկապէս Իսրայելեան և Ամերիկեան ապատեղեկութիւնների:

Խօսւեց նաև Հնդկաստանի հայ գաղութի կեանքի և հայութեան ունեցած տնտեսական ու քաղաքական ներդրումների մասին: