Վեհափառ Հայրապետի Ընդունելութեան Յանձնախմբի Անդամների Այց

Երեքշաբթի 22 նոյեմբերի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց նաև Վեհափառ Հայրապետի ընդունելութեան յանձնախմբի անդամներին:

Անդամներից են՝ տիար Ռուբիկ Կարապետեանը, տկն. Արմինէ Սէթխանեանը և տկն. Ժանէթ Թարվերդեանը: 

Նրանք միասնաբար քննարկեցին վեհափառի Թեհրան կեցութեան և Մշակոյթի ու Իսլամական Հաղորդակցութեան Կենտրոնի հետ ունենալիք Իսլամ-Քրիստոնեայ երկխօսութեան հետ կապւած հարցերը։