ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱԴԻՐ ԱՌԱՔԵԱԼՆԵՐԻ՝ Ս. ԹԱԴԷՈՍ ԵՒ Ս. ԲԱՐԹՈՒՂԻՄԷՈՍԻ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՀԱՆԴԻՍԱՒՈՐ Ս. ՊԱՏԱՐԱԳ ՀԱՄԱՆՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Այսու մեր սիրելի հաւատացեալ ժողովրդին յայտնում ենք, որ թւականիս դեկտեմբեր 3-ին, տօնն է Սրբոց Առաքելոցն եւ առաջին Լուսաւորչացն մերոց՝ Թադէոսի եւ Բարթուղիմէոսի:

Այդ օրը նաեւ Ս. Թադէոս եւ Ս. Բարթուղիմէոս Եկեղեցու անւանակոչութեան տօնն է: Այս առիթով ուրբաթ, դեկտեմբեր 2-ին Ս. Թադէոս եւ Ս. Բարթուղիմէոս Եկեղեցում մատուցւելու է եպիսկոպոսական հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ: Պատարագելու եւ յաւուր պատշաճի քարոզելու է Թեհրանի Հայոց Թեմի բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը

Սկիզբ ժամերգութեան՝ առ. ժամը 9:30-ին

Սկիզբ ս. Պատարագի՝ առ. ժամը 10:00-ին

Քարոզ՝ առ. ժամը 11-ին

Յաւարտ ս. պատարագի կատարւելու է ջրի օրհնութիւն։ 

Մեր ժողովրդի զաւակներին կոչ ենք ուղղում, որ հաւատքով եւ երկիւղածութեամբ մասնակցեն վերոյիշեալ կրօնական արարողութիւններին՝ հաղորդւելու համար սրբազան առաքեալների խորհրդով:

Հասցէ՝ ՄոստաՖա Խոմէյնի պողոտայ, Մոլաւի քառուղի, Հազրաթի շուկայ, Մուսաւի (Արամանէ) փողոց, համար 33, Հայոց Եկեղեցի: Հեռախօս՝ 55152029

Երթեւեկութեան համար նկատի են առնւել սահմանափակ թւով հանրակառքեր, որոնք ճանապարհւելու են առաւօտեան ժամը 9-ին Ս. Սարգիս եկեղեցու մօտից: