×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201611/2016112601
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201611/2016112601

Սրբազան Հայրն Այցելեց Պատգամաւորական Ժողովի Ընտրական Կենտրոններ

Ուրբաթ նոյեմբերի 25-ին, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը,  թեմական խորհրդի Բ ատենապետ և Կենտրոնական Ընտրական Յանձնախմբի կապ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանի ընկերակցութեամբ, այցելեց Ս. Սարգիս եկեղեցու, Սրբոց Վարդանանց եկեղեցու, Արարատ դպրոցի և Սրբոց Թարգմանչաց Եկեղեցու պատգամաւորական ժողովի ընտրութեան կենտրոնները:

Սրբազան Հայրը վերահասու եղաւ տեղի ունեցող բծախնդիր աշխատանքներին և գնահատեց ժողովրդի կարգապահութեամբ մասնակցութիւնը ընտրութիւններին:

Սրբոց Թարգմանչաց եկեղեցու շրջափակում, Սրբազան Հայրն այցելեց նաև եկեղեցի, որի նորոգութիւններն ընթացքի մէջ են և գոհունակութեամբ վերահասու եղաւ տարւած բծախնդիր նորոգութիւնների աշխատանքներին:

Եկեղեցու այցելութեան ընթացքին, Սրբազան Հօրն ընկերակցում էին նաև Սրբոց Թարգմանչաց Եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամները և եկեղեցու հոգևոր հովիւ՝ Արժ. Տ. Կոմիտաս քհն. Ղարախանեանը:

{gallery}201611/2016112601{/gallery}