ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու յայտնում ենք Թեհրանի հաւատացեալ մեր ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ երկուշաբթի 12 դեկտեմբեր 2016-ի տօնն է Ս. Մինասի:

Ս. Մինասի տօնը համընկնում է Վանաքի Ս. Մինաս եկեղեցու անւանակոչութեան տօնին: Արդարեւ այս առիթով համանուն եկեղեցում մատուցւելու է հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ երկուշաբթի 12 դեկտեմբեր, 2016-ին:

Պատարագելու եւ քարոզելու է թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Սկիզբ ժամերգութեան՝ ժամը 9:00-ին

Ս. Պատարագ՝ ժամը 10:00-ին

Քարոզ՝ ժամը 11:00-ին

Հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին ներկայ լինելու կրօնական արարողութեան եւ Ս. պատարագին հաղորդւելու համար սուրբի յիշատակով եւ վերաթարմացնելու Քրիստոնէական իրենց հաւատքը: 

Ծանօթ՝ Բոլոր այն հաւատացեալ ուխտաւորները որոնք ուզում են նւիրատւութիւն եւ կամ մատաղ անել, թող բարի լինեն կապ պահելու Ս. Մինաս Եկեղեցու Խորհրդի հետ: