Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201612/2016121301
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201612/2016121301

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի կազմակերպած 2016-2017 ուսումնական տարեշրջանի առաջին արշաւը տեղի ունեցաւ «Արարատ» մարզաւանում

2016 թւականի հինգշաբթի, նոյ. 17-ին «Արարատ» մարզաւանում վերսկսւեցին Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Դաստիարակչական յանձնախմբի կազմակերպած աշակերտական արշաւները:

Արշաւին մասնակցում էին Թեհրանի հայոց դպրոցների 9-րդ միջնակարգ օղակի շուրջ 100 աշակերտներ:

Աշակերտները առաւօտեան ժամը 10-ին ներկայ գտնւեցին «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում:

Արշաւի բացման արարողութիւնը տեղի ունեցաւ Տէրունական աղօթքով, որից յետոյ յանձնախմբի ատենապետուհի Քլարա Աղախանեանը աշակերտներին ներկայացրեց օրւայ ծրագիրը:

9 խմբերի բաժանւած աշակերտները ընտրեցին իրենց խմբապետին եւ խմբի անունը: Նրանց հսկում էին Հայկական բարեգործական ընդհանուր միութեան Սկաուտական բաժանմունքի 7 եւ Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Սկաուտական միութեան 2 անդամներ:

Ծրագրի առաջին բաժնում աշակերտները բաժանւեցին երկու մասի. մէկ մասը հայկական մի շուրջպար սովորեցին Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան յարկի տակ աշխատող «Ակունք» պարային խմբի գեղարւեստական ղեկավար տկն. Կարինէ Մանուչեհրեանի եւ նոյն պարախմբի 8 անդամների միջոցով: Իսկ միւս խումբը մասնակցեց գիտելիքների մրցութեան, որը ղեկավարում էր յանձնախմբի անդամ Նազիկ Բալղչեանը:

Խմբերի աշխատանքին օժանդակում էին Դաստիարակչական յանձնախմբի միւս անդամներ Բեսի Յովհաննիսեանը, Ստելլա Ասլանեանը, Քամելիա Շիրւանեանը, Կրթական խորհրդի կապ Նարբէ Աբուլեանը եւ Հիլդա Աղախանեանը:

Ճաշի ժամին աշակերտները միմեանց շուրջ անցկացնելուց յետոյ, նրանք խմբերի բաժանւելով, խաղացին սկաուտների առաջնորդութեամբ:

Աշակերտների հիւրասիրելու գործում յանձնախմբին օժանդակում էին դպրոցների ծնողական խորհրդի անդամները եւ տկն. Արմինէ Գրիգորեանը, որոնց յայտնում ենք մեր շնորհակալութիւնները: Ժամը 3-ի մօտ տեղի ունեցաւ արշաւի փակման արարողութիւնը եւ մասնակից աշակերտները, ծնողական խորհուրդների անդամներն ու պատասխանատուները յիշատակի նկար նկարւելուց յետոյ թողեցին մարզաւանը:

Յատուկ շնորհակալութեան խօսք պիտի ուղղենք «Ակունք» պարախմբի գեղարւեստական ղեկավար տկն. Կարինէ Մանուչեհրեանին եւ նրա փորձառու սաներին, Հ.Բ.Ը.Մ.-ի ու Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան անդամներին՝ յանձնախմբին օժանդակելու, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան եւ «Արարատ» մարզաւանի պատասխանատուներին ու աշխատողներին՝ յանձնախմբի աշխատանքը սահուն ընթանալու գործում իրենց ցուցաբերած համագործակցութեան համար:

Թ. Հ. Թ.Կրթական խորհուրդ

{gallery}201612/2016121301{/gallery}

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ